Ադրբեջանը հայտնում է 12 զոհի, մեկ տանկի և մեկ ուղղաթիռի կորստի մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ արցախյան ճակատում ընթացող մարտերի հետևանքով իրենք կորցրել են 1 Մի-24 ուղղաթիռ, 1 տանկ և 12 զինծառայող: Այս մասին նշվում է Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունում:
Հիշեցնենք` ՀՀ ՊՆ-ն հաղորդել էր, որ հաստատված տվյալներով ՊԲ ուժերը մարտագծի հարավարևելյան ճակատում խոցել են 2 ուղղաթիռ, 3 տանկ և 2 անօդաչու թռչող սարք: