Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

Նոր տարածք են հանձնում Հայաստանից․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Սերժ Սարգսյանի ծավալուն հարցազրույցի ավարտից մեկ ժամ անց Նիկոլ Փաշինյանը սկսեց ստատուսներ գրել: Մեկ տասնյակից ավելի գրառումներից ուշագրավը Արծվաշենի մասին գրածն էր. «Սահմանազատման արդյունքում մենք պետք է վերադարձնենք Արծվաշենը եւ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները»։ «Արծվաշենը հետ բերելու» խրոխտ կարգախոսի տակ իրականում նոր ստատեգիական տարածքներ հանձնելու, Հայաստանը ծվատելու ծրագիր է թաքնված։ Արծվաշենի աշխարհագրական դիրքը եւ այն, որ դա անկլավ է Ադրբեջանի ներսում` անգամ վերադարձնելու դեպքում հայերն այնտեղ չեն բնակվելու: Պարզ է, որ դրա դիմաց Փաշինյանը կատարելու է Ադրբեջանի հերթական պահանջը` հանձնելով Տիգրանաշենը, Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի մի հատված, Ազատամուտից, Ոսկեպարից հատվածներ, Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհից տարածքներ։ Արծվաշենի վերաբերյալ նման հայտարարություններով Փաշինյանը փորձում է պարզապես մոլորեցնել հանրությանը՝ Ադրբեջանին նոր զիջումներ անելու համար։ Իհարկե, Արծվաշենն իր տարածքով հավասար է բոլոր վերը նշված անկլավային տարածքներին միասին վերցրած, բայց փոխանակման մասին էլ խոսք չկա, եւ ուղղակի միայն թղթի վրա է այն լինելու մերը։

Հիշեցնենք, որ անկլավ-­էքսկլավների թեման սկսեց քննարկվել մոտ 2 տարի առաջ, մինչ այդ Փաշինյանն ու այլ իշխանավորներ վստահեցնում էին, որ ՀՀ տարածքում ադրբեջանական անկլավներ չկան, որ ոչ մի փաստաթղթում Հայաստանում ադրբեջանական անկլավների մասին վկայող իրավական հիմքեր չկան։ Բայց հետո հանկարծ «հայտնաբերեցին» անկլավները, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ հայտարարեց, որ երկու կողմում էլ կան անկլավներ, իսկ 2023 թ. մայիսի 14-ի բրյուսելյան հանդիպումից հետո Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետրը չի ներառում անկլավները, ու շեշտեց, թե դա ընդամենը քաղաքական արձանագրում է, որի իրավական ձեւակերպումները դեռ պետք է տրվեն: Հետո խոսակցությունը գնաց այն հունով, որ Ադրբեջանն իր 8 անկլավների իրավական հիմքերը կներկայացնի, որից հետո քննարկում կսկսվի։

ԼՀԿ նախագահ, 2022 թ. մարտից մինչեւ 2024-ի փետրվարը վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը եւս համոզված է, որ իշխանությունը վերընտրվելուց հետո նոր տարածքներ է հանձնելու Ադրբեջանին, որը կանխելու միակ միջոցը Փաշինյանին իշխանազրկելն է: Նա շեշտում է, որ խոսքն այս անգամ ոչ թե Կիրանցի հողերի նմանվող տարածքների մասին է, այլ՝ ստարատեգիական տարածքների, ճանապարհների, դրանց նկատմամբ վերահսկողության։ Եվ ուշադրություն է հրավիրում, որ օրեր առաջ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակը մեզ «իրազեկեց», որ անկլավների հարցն արդեն սեղանի վրա է, ինչին հետեւեց վարչապետի պատասխանը` Արծվաշենը հետ բերելու մասին։ «Արծվաշենի հետ բերելու օրակարգն իրականում ՀՀ-ից նոր տարածքներ հանձնելու օրակարգ է: Ինչո՞ւ, որովհետեւ Արծվաշենը բոլոր իրավական հիմքերով պատկանում է ՀՀ-ին, իսկ որ ՀՀ տարածքում անկլավներ կան` դրա իրավական հիմքերը չկան։ Եվ ՀՀ ԱԳՆ-ն, վարչապետն այս ընթացքում ոչ մի տեղեկություն չեն տվել, որ Ադրբեջանն իրավական հիմքեր է ներկայացրել առ այն, որ ՀՀ տարածքում անկլավներ կան, որովհետեւ չկան նման հիմքեր»,- ասում է Մարուքյանը, հավելելով. «Ամենախնդրահարույցը Տիգրանաշենն է»:

Հատուկ հանձնարարություններով դեսպան աշխատելիս ինքը զարմացել է՝ ինչպես է Փաշինյանը հրաժարվում հայամետ քարտեզներից եւ կանգ առնում 1970-ականների քարտեզի վրա, որն Ադրբեջանն իր ձեւով խմբագրել է։ Ի սկզբանե կողմերը չէին կողմնորոշվում, թե որ քարտեզներն են սահմանազատման գործընթացի հիմք ընդունելու՝ 1920-ականների՞, թե՞ 1970-ականների: Փաշինյանի կարծիքն այն էր, որ պետք է ընդունել նրանք, որոնք իրավական հիմք ունեն, ԱԽ քարտուղարն էլ կոնկրետացրել էր, որ իրավական հիմք ունեցող միակ քարտեզները 20-ականներինն են, բայց հետո Փաշինյանը, չգիտես ինչու, նախընտրեց 1975 թ. քարտեզները, որոնք ներառում են Արցախն ու անկլավները․ «Այդ ո՞նց է լինում, որ նախ հայտարարում են, թե իրավական հիմք ունեցողը 20-ականների քարտեզներն են, որոնցում Հայաստանը 31 հազար ք/կմ է, բայց հետո վարչապետը հայտարարում է, որ 75 թվականինն են ընտրում։ Դեռ այն ժամանակ իրեն հարցնում եմ՝ բայց ինչո՞ւ այդ քարտեզները, եթե 20-ականների քարտեզում մեր տարածքն ավելի մեծ է, ոչ մի անկլավ չկա: Ասում է, որ կա Խորհրդային Միության հանրագիտարան, որտեղ կա 75 թ. քարտեզ, դրա հիման վրա ենք ճանաչում միմյանց տարածքները: Բայց հիշենք, որ Ադրբեջանը մինչ օրս չի ճանաչել։ Մեր բախտը բերեց, որ Բաքուն մերժեց 1975 թ. քարտեզները. ես դեռ հրաժարական չէի տվել, ասի` լավ, գնամ Ազգային գրադարան, տեսնեմ՝ այդ ի՞նչ հանրագիտարան է։ Նայում եմ հանրագիտարանը, որտեղ կան ե՛ւ 26 թ., ե՛ւ 30 թ․ քարտեզներ, որտեղ ՀՀ-ն 31 հազար ք/կմ է: Ես, իհարկե, միամիտ չեմ, որ մտածեմ, թե կգնանք-կպահանջենք, նրանք էլ կտան 31 հազարը, բայց դա մեզ բանակցային խորք է տալիս, որ կբանակցենք ու կկանգնենք 29.800-ի վրա ու անկլավներ էլ չենք տա… սկզբում Շառլ Միշելի, մյուսների հետ հայտարարում էին 29.800-ի մասին, ավելի ուշ` 29.743-ի։ Այդ ժամանակ շոկի մեջ էի, ասում էի` լավ, ո՞ր ղեկավարը մեզ լուրջ կվերաբերվի, եթե մենք օրը մի թիվ ենք ասում, հետո ՄԱԿ-ում է ելույթ ունենում, ասում է` Ադրբեջան, դու ի՞նչ տարածքով ես ճանաչում մեր պետությունը։ Ոնց որ մեկը գա, ինձ ասի` դու քանի՞ տարեկան ես, ես գիտեմ, որ 44 տարեկան եմ, բայց ասեմ․ դու ասա՝ ես քանի տարեկան եմ, ու սկսեմ քննարկել… եթե դու թշնամուն ես հարցնում, ի՞նչ ես ակնկալում, ի՞նչ պետք է քեզ ասի, կասի` արի հեսա քեզ կասեմ, կասեմ` ո՞վ եք դուք վաբշե եղել․․․․ Տավուշի սահմանազատման ժամանակ արդեն հրաժարականս տվել գնացել էի, 13 կմ սահմանազատեցին 1976 թ. ինչ-որ վերաբերելի քարտեզներով, բայց Սահմանադրական դատարանը հիմք չի պահանջում կառավարությունից, թե դու որ քարտեզով ես քո պետության տարածքը ճանաչում` տուր հիմքը դնենք»։

Մարուքյանը պնդում է, որ Հայաստանում ադրբեջանական անկլավներ չկան, եթե լինեին, Բաքուն հիմքեր կներկայացներ, բայց Փաշինյանն ուզում է Արծվաշենը ետ բերելու օրակարգի ներքո ռազմավարական տարածքներ հանձնել․ «Իրենց միակ հիմքն այն է, որ Տիգրանաշենում 200 տարի ադրբեջանցիներ են ապրել, 2 հազար տարի էլ հայերն ապրել են Լեռնային Ղարաբաղում, հիմա կարա՞նք ասենք, որ Արցախը հայկական անկլավ է»: Տիգրանաշենի հանձնումից հետո Փաշինյանն իրականություն է դարձնելու Ադրբեջանի մեկ այլ պահանջ՝ 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցումը Հայաստանում։ Ի դեպ, դեռ անցած տարի, ՔՊ փակ քննարկման ժամանակ, երբ Փաշինյանի թիմակիցները, այդ թվում` Սասուն Միքայելյանը, հիշեցրել են, որ Արծվաշենը մեկուսի է Հայաստանից` կարելի է փոխանակել Տիգրանաշենի հետ, Փաշինյանը թատրոն է բեմադրել, թե դուք ինձ մղում եք հանցագործության` ինչպե՞ս կարող եմ ՀՀ տարածք հանձնել Ադրբեջանին»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: