Վաղը Հրազդան քաղաքում 12 ժամ ջուր չի լինի
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում նոյեմբերի 11-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 11-ին ժամը 07:00-19:00 կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան
քաղաքի` Միկրոշրջան, Վանատուր և Ջրառատ թաղամասերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը: