ԵԱՏՄ – Կենտրոնական Աֆրիկա․ համագործակցության հեռանկարներըԹուրքիան մտադիր է դեպի Չինաստան արտահանումը հասցնել 10 մլրդ դոլարիՍուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերըՂազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացելՆիկոլ Փաշինյանի ընտանիքի շրջապատի աշխատավարձերը․ պետական բյուջե՞, թե՞ «Իմ քայլը» հիմնադրամՌԴ նախագահը և Իրանի ԱԽ քարտուղարը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՖրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաներըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտելՇրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲՀայաստանում կենսաթոշակի չափը կբարձրանա. նախարար«Նոյեմբերյան» ԲԿ-ում 79-ամյա կնոջ երկու դուստրերը վիրավորել են բուժանձնակազմին և խաթարել աշխատանքըԸնդդիմությանը հաջողվել է փաստի առաջ կանգնեցնել և՛ Փաշինյանին, և՛ Ալիևին․ Իշխան ՍաղաթելյանԱրձանագրվել է ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԿրեմլում պատասխանել են՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Պուտինի և Թրամփի հանդիպումը ՉինաստանումԵրևանի մանկապարտեզներում երեխայի հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են նոր հարթակ (տեսանյութ)Շվեդիայում տեղի է ունեցել Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի «Հավատք և կարգ» հանձնախմբի ժողովը. Մայր Աթոռից մասնակցել է Զաքարիա ՍրբազանըԱշխարհում համարյա ամեն ինչ լուծվում է «գայլային օրենքներով» և ուժի սպառնալիքի կամ կիրառության դիրքերից. իրանագետՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու կամ դրա դիմաց վերջինիս վճարում կատարելու անհրաժեշտություն չկաՓաշինյանն ընտրել է վտանգավոր ճանապարհ. ՍուրենյանցՄԻՊ-ում կայացել է երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի նիստը․ ինչ է քննարկվելԱՄՆ-ն եւ Իրանը կարող են համաձայնության հասնել 2 օրվա ընթացքում. Իրանի ԱԳՆՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով2027-ին ուժային ոլորտը կստանա 835 մլրդ դրամ, տնտեսականը՝ 496 մլրդ, սոցիալականը՝ 1 տրլն 868 մլրդ դրամ. նախարարՓաշինյանն ինքն էլ զարմացած է այսքան ճնշումների պարագայում իր հետ չպայմանավորվող ընդդիմության առկայությունից. Քրիստինե ՎարդանյանԵվրոպայում բողոքի ցույցերին մասնակցում է մոտ կես միլիոն մարդ. կան հարյուրավոր ձերբակալվածներԲանջար հավաքելիս 6-ամյա թոռնիկն ու տատիկը հոսանքահարվել են«Inotek» խանութ-սրահի դուռը կոտրել են և դրամարկղից հափշտակել մի քանի միլիոն դրամԵս մի քիչ չափերով մեծ եմ, երևացել եմ, բայց բոլորն էլ այդտեղ խփnւմ էին. ՔՊ-ական պատգամավորը՝ ԱԺ ծեծկռտnւքի մասին
Աննա Գրիգորյանը խոստովանեց, որ Նիկոլ Փաշինյանի զիջումների տակ Ռոբերտ Քոչարյանի հանցավոր ստորագրությունն է
8 տարի ի՞նչ եք ման եկել ու չեք գտել, որ գնացել, բիզնեսը փակել եք. Խամոյանը՝ ՊԵԿ նախագահին (տեսանյութ)Երբ է մեկնարկում նոյեմբերի կենսաթոշակների վճարման գործընթացըՌուսական զորքերը նոր տարածքներ են գրավել Զապորոժիեի մարզումԲացառո՞ւմ եք, որ «Հայաստան» դաշինքի առաջնորդի ազատությունն արժենա դաշինքից 6 կողմ քվեարկություն Սահմանադրությանը․ հարց՝ Գեղամ Մանուկյանին (տեսանյութ)Ճամբարակում կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըԵրևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԼեոնիդ Յակուբովիչը ներառվել է ուկրաինական ռшզմական հետախուզության տվյալների բազաԷլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ, որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի. Աննա Գրիգորյան (տեսանյութ)Արթուր Ալեքսանյանն ամուսնանում էԵԱՏՄ զեկույցը Հայաստանում է գրվել. Պապոյան
Վանաձորում բացահայտվել է հանցավոր խումբ, կան կալանավորվածներ (լուսանկարներ)
Մանդատ չենք ստացել, որպեսզի քվեարկենք «ալիևյան Սահմանադրության» օգտին. Աննա ԳրիգորյանԵրևանում խաչմերուկների մոտ կավելացվեն կայանման արգելված գոտիներըԵրևանում 37-ամյա կինը հայտնել է, որ իր սկեսրայրն ու սկեսուրը իր և իր անչափահաս երեխաների արժանապատվությունը ոտնահարող տեսանյութ են հրապարակել և շանտաժով գումար պահանջելՆիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը պետական հեղաշրջման մասին հայտարարություն էր․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
«Զվարթնոց» օդանավակայանում քաղաքացու պայուսակից գողացել են 8000 դոլար և 50 հազար ռուբլի
«Կենդանի վարժեցնողը կհամաձայնե՞ր չորեքթաթ ման գալ». Ալեն Սիմոնյանը երկրի անվտանգությունը հորով-մորով արեց, հիմա էլ անցել է շների ու կատուների պաշտպանությանըԵրևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլարՀրաձգություն Իրանի եւ Ադրբեջանի սահմանին. կա վիրավոր
Քաղաքականություն

Պողոս Պողոսյանի հարազատները պետք է սկզբունքորեն դեմ լինեն իրենց հարազատի շիրիմիը ներքաղաքական «գործիք» դարձնելուն. Բադալյան

Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Ներկայիս ժամանակաշրջանի ապաբարոյականության ցավագին ու աղաղակող վկայությունն այն է, երբ դատարանը «նոր ի հայտ եկած հանգամանքների» անվան ներքո կայացնում է որոշում, ըստ որի՝ կարվի Առագաստ սրճարանում 24 տարի առաջ սպանված Պողոս Պողոսյանի արտաշիրիմում: Ըստ վճռի, դա անհրաժեշտ է, որովհետեւ հնարավոր է եղել է դիտավորյալ սպանություն:

Սրա ի՞նչն է ապաբարոյական, կհարցնեն շատերը: Այն, որ այս վճիռն իհարկե չունի որեւէ այլ մոտիվ, քան քաղաքականը: Դե ֆակտո, մարդու գերեզմանն են «տակնուվրա» անում, ընդամենը գործը երկրորդ նախագահ Քոչարյանի դեմ նախընտրական խաղարկման ենթարկելու մղումով: Դա պարզապես ակնառու է: Ըստ էության հենց այս նպատակով էլ «հայտնաբերվեց» շոտլանդացի վկան, որն ըստ գործի՝ Առագաստի զուգարանում հայտնաբերել էր Պողոսյանի մարմինը:

«Հայտնաբերեցին» այդ վկային, բերեցին Երևան, ցուցմունք տվեց, որից հետո էլ առաջացավ «նոր հանգամանքների» թեման:

Հիմա շատերը կասեն, թե՝ բայց չէ՞ որ մարդը սպանվել է: Այո, եւ, եթե ես դույզն իսկ համոզված լինեի, որ իրապես որեւէ մեկին անկեղծորեն հետաքրքրել է այդ սպանության ամբողջական քննությունն ու բացահայտումը եւ հենց դրա համար են ձեռնմուխ եղել գործին՝ գրեթե քառորդ դար անց, միարժեք կողջունեի այդ անկեղծ մղումը:

Սակայն կասկածից վեր է, որ բուն խնդիրն ընդամենը հարցը նախընտրական-ներքաղաքական նպատակով խաղարկելն է, ու դրա համար փաստորեն կանգ չեն առնում նույնիսկ մարդու շիրիմի «շուռումուռ» տալու առաջ:

Չգիտեմ՝ ինչպես է կարգը, արդյո՞ք հարազատների թույլտվությունը անհրաժեշտ է այդ հարցում, բայց կարծում եմ, որ Պողոս Պողոսյանի հարազատները պետք է սկզբունքորեն դեմ լինեն իրենց հարազատի շիրիմը ներքաղաքական «գործիք» դարձնելուն: Կրկնեմ, որովհետեւ «սեղանին» ակնհայտորեն ոչ թե արդարությունը վերականգնելու, այլ ընդամենը քարոզչական արդյունք ստանալու հարց է:

Այստեղ է նաեւ կարեւոր հանրային դիրքորոշումը: Որովհետեւ, վերջին հաշվով հանրային դիրքորոշումներն է, որ պետք է սահմանեն քաղաքական պայքարի այնպիսի նշաձողեր, որոնք չլինեն բարոյականությունից անդին: Հանրությունն է, որ պետք է իր դիրքորոշումներով սահմանի կարմիր գծեր՝ ներքաղաքական պրոցեսների համար»: