Զինված հարձակում Ստամբուլի թուրքական հեռուստաալիքի գրասենյակի վրա
Ստամբուլի Շիշլի շրջանի Այազագա թաղամասում գտնվող թուրքական BeIN Sports հեռուստաալիքի գրասենյակային շենքի վրա զինված հարձակում է իրականացվել։
Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Դեպքի վայր են կանչվել ոստիկանության աշխատակիցներ։
Վերջին տեղեկությունների համաձայն՝ հարձակվողը ձերբակալվել է։ Այս պահին այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: