Ֆրանսիայի վերաքննիչ դատարանը կքննի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի ազատ արձակման մասին դիմումը
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի բանտից ազատ արձակման դիմումը այսօր կքննվի Փարիզի վերաքննիչ դատարանում։
Այս մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը։
Լսումները բաց կլինեն հանրության համար։
Դատախազությունն առաջարկել է Սարկոզիին ազատ արձակել դատական հսկողության ներքո։ Եթե դատարանը համաձայնվի ազատ արձակել նախկին նախագահին, նա կարող է պարտավորվել հսկման սարք կրել, գրավ վճարել կամ պարբերաբար ներկայանալ իշխանություններին, ինչպես նաև որևէ կապ չունենալ գործի մյուս կողմերի հետ։
Սարկոզին դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման՝ 2007 թվականի ընտրարշավի ֆինանսավորման հետ կապված գործով՝ Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադաֆիի միջոցներով։