Ինդոնեզիայի մայրաքաղաքի դպրոցներից մեկում պшյթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի դպրոցներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով տուժել է 96 մարդ, հայտնում է Ջակարտայի ոստիկանության մամուլի ծառայությունը՝ ТАСС-ի փոխանցմամբ:
«Վերջին տվյալներով՝ վիրավորվել է 96 մարդ, որոնցից 29-ը հոսպիտալացվել են», - ասել է ոստիկանության մամուլի ծառայությունը:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ պայթյունը կարող է տեղի ունեցած լինել աշակերտներից մեկի կողմից, որին իր հասակակիցները ծաղրում էին: Ոստիկանությունը նրա տանը հայտնաբերել է անհայտ փոշենման նյութ, որը փորձաքքնվում է: Կասկածյալը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Ինդոնեզիայի նախագահ Պրաբովո Սուբիանտոյի խոսքով՝ միջադեպը կարող է կապված լինել երեխաների վրա համակարգչային խաղերի ազդեցության հետ:
Քննիչների կարծիքով՝ պայթյունը կարող է իրականացված լինել աշակերտի կողմից, ով նախկինում ծաղրի է ենթարկվել իր հասակակիցների կողմից։ Կասկածյալը ներկայումս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։