Չինովնիկների շաբլոնային շնորհավորանքներին մի նայեք. հենց իրենք են ՏԻՄ ինստիտուտի զարգացման միակ խոչընդոտը. ՀԿ նախագահ
Որոշ տեղական չինովնիկների շաբլոնային շնորհավորանքներին լուրջ մի վերաբերվեք, քանզի իրենք են լինում ՏԻՄ ինստիտուտի զարգացման միակ խոչընդոտը, որը անհնար է առանց տեղական ժողովրդավարության արժեքների և սկզբունքների պահպանման։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ, բնապահպան Օլեգ Դուլգարյանը՝ հիշեցնելով, որ այսօր Տեղական ինքնակառավարման օրն է։
«Տեղական ինքնակառավարման միակ կերտողը ակտիվ, պահանջատեր համայնքաբնակ քաղաքացին է»,– ընդգծել է նա։