ՀԾԿՀ–ն ՀԷՑ–ի լիցենզիայից զրկելու հարցը կքննարկի նոյեմբերի 13–ին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցնելու մասին հարցը կքննարկվի նոյեմբերի 13-ին, ժամը 14:00-ին։ Այս մասին տեղեկանում утй ՀԾԿ հանձնաժողովից։
Հանձնաժողովի նիստի օրակարգում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման №0092 լիցենզիան դադարեցնելու մասին հարցը։
Հիշեցնենք, որ նախօրեին ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը լրագրողներին հայտնել էր, որ ինքը հավանական է համարում, որ ՀԷՑ–ը կզրկվի լիցենզիայից՝ ելնելով այն բացահայտումներից, որոնք իրենք արել են։