Շիրակի մարզում հայտնաբերված լուսանը տեղափոխվել է Երևանի համապատասխան կենտրոն
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Անի Հակոբյանը գրել է
«Շիրակի մարզի համայնքներից մեկում հայտնաբերված լուսանի տեղափոխման գործընթացը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում
Հարգելի քաղաքացիներ և լրագրող գործընկերներ,
Ի պատասխան թեմայի շուրջ ձեր ակտիվ հետաքրքրվածության, տեղեկացնեմ, որ ներկայում իրականացվում են անհրաժեշտ բոլոր գործողությունները՝ կենդանու անվտանգության ապահովման և նրան բնական միջավայրին հնարավորինս մոտ վայր տեղափոխելու նպատակով։
Գործընթացում ներգրավված են համապատասխան կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Շնորհակալություն ենք հայտնում ձեր ուշադրության և հոգատար վերաբերմունքի համար։
ԹԱՐՄԱՑՈւՄ: կենդանին արդեն Երևանում է` համապատասխան կենտրոնում»: