Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «Nissan X-Trail»-ն ու «Opel Zafira»-ն. կա 6 վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09:50-ի սահմաններում Մարգարա - Վանաձոր - Տաշիր Մ3 ավտոճանապարհի 59 կմ հատվածում՝ Ափնա գյուղից դեպի Հարթավան գյուղ տանող ճանապարհին, բախվել են «Nissan X-Trail» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու Ապարանի և Ծաղկահովիտի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են մի մասը «Ապարան», մի մասը՝ «Աշտարակ» բժշկական կենտրոններ։
Բախման հետևանքով ավտոմեքենանները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։