Միասնության ուժը Հատիսի գագաթին. կամավորները շարունակում են աջակցել շինարարությանը (տեսանյութ)
Հատիս լեռան գագաթին ընթացող Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման աշխատանքներին կամավորական խմբերի ներգրավումը շարունակվում է, ֆեյսբուքյան իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանը։
«Այս անգամ նախաձեռնությանը միացել են «Հայոց Արծիվներ» միասնական կուսակցության ղեկավար կազմը, ինչպես նաև 44-օրյա պատերազմին կամավոր մասնակցած «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի անդամներն ու երիտասարդները։
Կամավորների մշտական աջակցությունն ու մասնակցությունը շինարարական գործընթացին ևս մեկ անգամ վկայում է, որ մեր ազգային ուժը կայանում է միասնության և համերաշխության մեջ»։