Թայլանդի և Մալայզիայի ջրերում միգրանտների նավ է խորտավել. կա 11 զոհ
Ռոհինգյա մուսուլման համայնքի անդամներին տեղափոխող նավակի խորտակման հետևանքով Թայլանդի և Մալայզիայի ափերի մոտ զոհերի թիվը հասել է 11-ի:
Այս մասին գրում է Reuters-ը:
Կարծիք կա, որ խորտակված նավի վրա եղել է մոտ 70 մարդ։
Մալայզիայի իշխանությունները հայտարարել են, որ 230 ուղևոր տեղափոխող մեկ այլ նավակի վիճակը մնում է անհայտ՝ հավելելով, որ մինչ այժմ հայտնաբերվել է 13 կենդանի մնացած մարդ, հիմնականում Ռոհինգյա ազգության ներկայացուցիչ։
Թայլանդի իշխանությունները հայտարարել են, որ գտել են չորս դի, այդ թվում՝ երկու երեխայի, որոնք փոխանցվել են Մալայզիայի ծովային գործակալությանւ: