Գեղակերտի դպրոցի ՔՊ-ական տնօրենին դատարանը խափանման միջոց է ընտրել տնային կալանքը
Վաղարշապատ համայնքի Գեղակերտի դպրոցի ՔՊ-ական տնօրեն Անուշ Համբարձումյանին դատարանը խափանման միջոց է ընտրել տնային կալանքը և բացակայելու արգելքը։
Այս մասին NEWSPRESS.am-ին տեղեկացրեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Համբարձումյանն իր տան բակում հասարակական կազմակերպության անվան տակ իբր «բարեգործություն» էր անում, ինչը ենթադրաբար Վաղարշապատի ընտրություններին ՔՊ-ի օգտին ձայներ բերելու համար էր: