ԵԱՏՄ – Կենտրոնական Աֆրիկա․ համագործակցության հեռանկարներըԹուրքիան մտադիր է դեպի Չինաստան արտահանումը հասցնել 10 մլրդ դոլարիՍուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերըՂազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացելՆիկոլ Փաշինյանի ընտանիքի շրջապատի աշխատավարձերը․ պետական բյուջե՞, թե՞ «Իմ քայլը» հիմնադրամՌԴ նախագահը և Իրանի ԱԽ քարտուղարը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՖրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաներըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտելՇրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲՀայաստանում կենսաթոշակի չափը կբարձրանա. նախարար«Նոյեմբերյան» ԲԿ-ում 79-ամյա կնոջ երկու դուստրերը վիրավորել են բուժանձնակազմին և խաթարել աշխատանքըԸնդդիմությանը հաջողվել է փաստի առաջ կանգնեցնել և՛ Փաշինյանին, և՛ Ալիևին․ Իշխան ՍաղաթելյանԱրձանագրվել է ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԿրեմլում պատասխանել են՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Պուտինի և Թրամփի հանդիպումը ՉինաստանումԵրևանի մանկապարտեզներում երեխայի հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են նոր հարթակ (տեսանյութ)Շվեդիայում տեղի է ունեցել Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի «Հավատք և կարգ» հանձնախմբի ժողովը. Մայր Աթոռից մասնակցել է Զաքարիա ՍրբազանըԱշխարհում համարյա ամեն ինչ լուծվում է «գայլային օրենքներով» և ուժի սպառնալիքի կամ կիրառության դիրքերից. իրանագետՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու կամ դրա դիմաց վերջինիս վճարում կատարելու անհրաժեշտություն չկաՓաշինյանն ընտրել է վտանգավոր ճանապարհ. ՍուրենյանցՄԻՊ-ում կայացել է երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի նիստը․ ինչ է քննարկվելԱՄՆ-ն եւ Իրանը կարող են համաձայնության հասնել 2 օրվա ընթացքում. Իրանի ԱԳՆՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով2027-ին ուժային ոլորտը կստանա 835 մլրդ դրամ, տնտեսականը՝ 496 մլրդ, սոցիալականը՝ 1 տրլն 868 մլրդ դրամ. նախարարՓաշինյանն ինքն էլ զարմացած է այսքան ճնշումների պարագայում իր հետ չպայմանավորվող ընդդիմության առկայությունից. Քրիստինե ՎարդանյանԵվրոպայում բողոքի ցույցերին մասնակցում է մոտ կես միլիոն մարդ. կան հարյուրավոր ձերբակալվածներԲանջար հավաքելիս 6-ամյա թոռնիկն ու տատիկը հոսանքահարվել են«Inotek» խանութ-սրահի դուռը կոտրել են և դրամարկղից հափշտակել մի քանի միլիոն դրամԵս մի քիչ չափերով մեծ եմ, երևացել եմ, բայց բոլորն էլ այդտեղ խփnւմ էին. ՔՊ-ական պատգամավորը՝ ԱԺ ծեծկռտnւքի մասին
Աննա Գրիգորյանը խոստովանեց, որ Նիկոլ Փաշինյանի զիջումների տակ Ռոբերտ Քոչարյանի հանցավոր ստորագրությունն է
8 տարի ի՞նչ եք ման եկել ու չեք գտել, որ գնացել, բիզնեսը փակել եք. Խամոյանը՝ ՊԵԿ նախագահին (տեսանյութ)Երբ է մեկնարկում նոյեմբերի կենսաթոշակների վճարման գործընթացըՌուսական զորքերը նոր տարածքներ են գրավել Զապորոժիեի մարզումԲացառո՞ւմ եք, որ «Հայաստան» դաշինքի առաջնորդի ազատությունն արժենա դաշինքից 6 կողմ քվեարկություն Սահմանադրությանը․ հարց՝ Գեղամ Մանուկյանին (տեսանյութ)Ճամբարակում կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըԵրևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԼեոնիդ Յակուբովիչը ներառվել է ուկրաինական ռшզմական հետախուզության տվյալների բազաԷլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ, որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի. Աննա Գրիգորյան (տեսանյութ)Արթուր Ալեքսանյանն ամուսնանում էԵԱՏՄ զեկույցը Հայաստանում է գրվել. Պապոյան
Վանաձորում բացահայտվել է հանցավոր խումբ, կան կալանավորվածներ (լուսանկարներ)
Մանդատ չենք ստացել, որպեսզի քվեարկենք «ալիևյան Սահմանադրության» օգտին. Աննա ԳրիգորյանԵրևանում խաչմերուկների մոտ կավելացվեն կայանման արգելված գոտիներըԵրևանում 37-ամյա կինը հայտնել է, որ իր սկեսրայրն ու սկեսուրը իր և իր անչափահաս երեխաների արժանապատվությունը ոտնահարող տեսանյութ են հրապարակել և շանտաժով գումար պահանջելՆիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը պետական հեղաշրջման մասին հայտարարություն էր․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
«Զվարթնոց» օդանավակայանում քաղաքացու պայուսակից գողացել են 8000 դոլար և 50 հազար ռուբլի
«Կենդանի վարժեցնողը կհամաձայնե՞ր չորեքթաթ ման գալ». Ալեն Սիմոնյանը երկրի անվտանգությունը հորով-մորով արեց, հիմա էլ անցել է շների ու կատուների պաշտպանությանըԵրևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլարՀրաձգություն Իրանի եւ Ադրբեջանի սահմանին. կա վիրավոր
Քաղաքականություն

Նոյեմբերի 9–ի աղետալի համաձայնագրի կնքումից 5 տարի անց, մեր երկիրը կանգնած է ճակատագրական ճամփաբաժանի առաջ. Չալաբյան

Հինգ տարի առաջ այս օրը մեր պայքարող ժողովրդի և կռվող բանակի թիկունքում կնքվեց այն աղետալի եռակողմ համաձայնագիրը, որն ի վերջո հանգեցրեց Արցախի բռնազավթմանը և հայաթափմանը: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Այդ համաձայնագրով հայկական վերահսկողության տակ գտնվող, և ողջ պատերազմի ընթացքում անառիկ մնացած հսկայական տարածքները՝ Քարվաճառը, Բերձորը, Ակնան, անարյուն հանձնվում էին թշնամուն, Արցախի մնացած մասը հայտնվում էր փաստացի շրջափակման մեջ, իսկ նրա անվտանգությունը վստահվում էր Ռուսաստանի Դաշնությանը, որն այդ կապակցությամբ սեփական հաշվարկներն ուներ, և երեք տարի անց փաստացի հրաժարվեց այդ պարտականությունից, դուռ բացելով 2023 թ. սեպտեմբերի ադրբեջանական ագրեսիայի համար:

Այս համաձայնագիրը մեծագույն դիվանագիտական հաղթանակ էր մեր թշնամիների համար, որոնք հասան շատ ավելիին, քան կարող էին երազել մինչև պատերազմի սկիզբը, և մեծագույն պարտություն մեզ համար, դրա մասին թշնամական պետության պարագլուխը բազմիցս խոսել է: Մեր բանակը, որը ռազմի դաշտում շարունակում էր կռվել և մաշեցնել թշնամու ուժերը, հավատալով վերջնական հաղթանակին, մի գիշերվա մեջ թևաթափ արվեց, հազարավոր հերոսների զոհողությունը իմաստազրկվեց, տասնամյակներով ստեղծված պաշտպանական ողջ համակարգը գրչի մի հարվածով փուլ եկավ:

Այս համաձայնագրով նաև պատերազմը չդադարեց, այլ ստացավ մեր համար ծայրահեղ անբարենպաստ բնույթ, երբ թշնամին արդեն բացարձակ ազատություն ուներ միակողմանիորեն իր ուզած պահին, իր ուզած վայրում, և իր ուզած պատճառաբանությամբ խախտել այս համաձայնագրի կետերը, մինչև նրանից էլ բան չմնաց, իսկ պատերազմն էլ Արցախից տեղափոխվեց Հայաստանի Հանրապետության տարածք:

Այսպիսի համաձայնագիրը հնարավոր էր միայն այն դեպքում, երբ հայկական կողմը ներկայացնող իշխանությունը կամ ծայրահեղ ապաշնորհ էր, կամ դավաճան: Անցած տարիները ցույց տվեցին, որ թերևս երկուսն էլ միասին, այս վարչախումբը գիտակցաբար, սառնասրտորեն զոհաբերեց Արցախը, քանի որ համարում էր, որ նրա պահպանումը իրեն պահում է Ռուսաստանից չափազանց մեծ կախվածությունից:

Սակայն անմտորեն զոհաբերելով Արցախը, այն հայտնվեց շատ ավել վատ կախվածության մեջ թուրք-ադրբեջանական թշնամական տանդեմից, որն այսօր այլևս չի թաքցնում, որ միայն Արցախով բավարարվելու ցանկություն չունի, և իր թիրախն այժմ ողջ Հայաստանն է:

Այսօր, այս աղետալի համաձայնագրի կնքումից հինգ տարի անց, մեր երկիրը կանգնած է ճակատագրական ճամփաբաժանի առաջ՝ կամ մենք, խելքի չգալով, շարունակում ենք նույն ոճով մաս-մաս մեր երկիրը հանձնել թշնամուն, կամ մենք հաղթահարում ենք մեր վախերը, ժողովում ենք մեր ուժերը, և հետ ենք շրջում այս աղետալի ընթացքը: Մեր հազարավոր հերոսներն իրենց կյանքը տվեցին նրա համար, որպեսզի մենք այսօր ապրենք ազատ և արժանապատիվ, և իրենց հիշատակի առաջ մենք պարտք ունենք՝ վերգտնել մեզ որպես միասնական և պայքարող ազգ, դուրս գալ 2020 թ. նոյեմբերի 9-ով մեզ պարտադրված աղետալի տրամաբանությունից, և նոր էջ բացել մեր երկրի պատմության մեջ: