Գնացքների բախում Սլովակիայում. կա 30 վիրավոր
Բրատիսլավայի մոտակայքում երկու գնացքների բախման հետևանքով վիրավորվել է մոտ 30 մարդ։
Այս մասին հայտնել է SME հրատարակությունը։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, վթարը տեղի է ունեցել Սլովակիայի մայրաքաղաքի և Պեզինոկ քաղաքի միջև։ Սլովակիայի ներքին գործերի նախարար Մատուշ Շուտայ-Էշտոկը ժամանել է դեպքի վայր։
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ միջադեպը պահանջում է մանրակրկիտ հետաքննություն։ Նա վիրավորներին մաղթել է արագ ապաքինում և նշել, որ կապի մեջ է համապատասխան պետական պաշտոնյաների հետ։
Վարչապետը հավելել է, որ դեռևս պարզ չէ՝ բախումը տեխնիկական անսարքության, թե՞ մարդկային սխալի հետևանք է։