Ընդդիմադիրներին «ասֆալտին փռելու» օպերացիան սկսված է․ ԱԱԾ-ն գործի է անցել․ լրագրող
«Ըստ գործի նյութերի՝ Գրիշա Հարությունյանը 2016 թ. հոկտեմբերի 26-ից մինչեւ 2021 թ․ հուլիսի 12-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Արմավիրի մարզի Դողս համայնքի ղեկավարի պաշտոնը, եւ Դավիթ Կարապետյանը 2001 թ․ մարտի 13-ից մինչեւ 2021 թ․ դեկտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Ծաղկունք համայնքի ղեկավարի պաշտոնը՝ չարաշահել են պաշտոնեական լիազորությունները եւ հափշտակել են իրենց վստահված գույքը:
Սա ենթադրում է, որ իրավապահները Վաղարշապատում շուտով մասկի շոու պիտի սարքեն՝ Փաշինյանի սիրած ձեւով «ասֆալտին փռելու» ընդդիմադիր ուժի թեկնածուներին։
Նախընտրական քարոզարշավի ակտիվ փուլում կալանավորելով վերջիններիս՝ իշխանությունը զրկելու է նրանց քարոզչություն իրականցնելու հնարավորությունից։
Ընտրությունների նախաշեմին ժողովրդին «կուտ տալու» համար ՔՊ-ն կրկին գործի է դնելու «ասֆալտին փռելու» օպերացիան՝ չեզոքացնլով իրենց համայնքներում հարգանք եւ վստահություն վայելող թեկնածուներին։