Զոհվածների մայրերը և ռազմամարզական վարժարանի սաները իրականացրեցին ծառատունկ. (լուսանկարներ)
Այսօր Արմավիրի «Տիգրան Մեծ» ռազմարզական վարժարանի սաների և բանակում խաղաղ պայմաններում զոհված մերօրյա հերոսների մայրերի մասնակցությամբ տեղի ունեցավ ծառատունկ՝«Քո որդին ես եմ» խորագրով: Տնկվեցին հիմնականում ծիրանենիներ՝ որպես երկրի խորհրդանիշ պտուղ, իսկ այգին վերանվանվեց «Հերոսների այգի»:
Վարժարանի սաների խոսքով՝ իրենք հպարտ են մեր օրյա զինվորներով և պատրաստ են նրանց ճանապարհը որդեգրել ՝ պաշտպանել հայրենիքը հակառակորդի ոտնձգություններից:


