Առաջիկա օրերին Նիկոլ Փաշինյանը կկազմակերպի 50 հոգանոց խմբերի այցելություն Բաքվի ռազմավարի պուրակ. Էդգար Ղազարյան
«Առաջիկա օրերին Նիկոլ Փաշինյանը կկազմակերպի 50 հոգանոց խմբերի այցելություն Բաքվի ռազմավարի պուրակ` ցուցադրելու համար հայկական բանակի այն զինատեսակների նմուշները, որոնք 6,5 մլրդ դոլար արժեքով կործանել կամ ամբողջական տեսքով հանձնել է թշնամուն։ Խմբին կուղեկցի Իլհամ Ալիևը»,-արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ գրում է քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցից հետո Փաշինյանը սոցիալական ցանցերի իր էջում գրառումների շարք է արել։ Դրանցից մեկով առաջարկել է քաղաքացիներին խմբեր կազմել, որ տանեն ու ցույց տան վերջին տարիներին ձեռք բերած սպառազինությունը և տեխնիկան, ներկայացնել ինժեներական նորարարությունները։