Փաշինյանն այլևս չի ղեկավարում՝ նա պաշտպանվում է. Մետաքսե Հակոբյան
«Վերջին ժամերին Նիկոլն անդադար գրառումներ է անում՝ փորձելով արդարացնել իր քաղաքական հանցանքները՝ իբր «խաղաղության օրակարգի» անվան տակ։ Նա փորձում է համոզել, թե իր որոշումները՝ Արցախը հանձնելուց մինչև պետական ինստիտուտների քանդումը, եղել են «անխուսափելի քայլեր»։ Ու հենց այդ ճիգը արդարանալու, արդեն իսկ խոստովանություն է․ մարդը, որ արդարանում է, գիտի, որ մեղավոր է»,- գրել է Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Նա նշել է նաև. «Նա այլևս չի ղեկավարում՝ նա պաշտպանվում է։ Պաշտպանվում է սեփական խղճից, պատմությունից և այն ճշմարտությունից, որը վաղ թե ուշ հնչելու է. նա մեղավոր է սեփական ժողովրդի, սեփական պատմության և սեփական պետության նկատմամբ։
Փաստացի իշխանությունը արդեն չի ծառայում պետությանը, այլ՝ մեղքն է պաշտպանվում իշխանությամբ։
Եռաբլուրն ու Եղբայրական պանթեոնը լուռ վկաներն են կատարված հանցագործությունների»։