Ճիշտ է արել Փաշինյանը, որ ողջ գիշեր Սերժ Սարգսյանի մասնակցությամբ փոդքաստն է նայել. Տիգրան Աբրահամյան
«Ճիշտ է արել Փաշինյանը, որ ողջ գիշեր Սերժ Սարգսյանի մասնակցությամբ փոդքաստն է նայել: Սպասելի էր նաև գիշերային ստատուսների շարքը, չէր համբերում լույսը բացվի: Իրեն հատուկ մեկնաբանությունները մի կողմ դրած, ճիշտ է արել, որ տարածում է ապահովել Սերժ Սարգսյանի առանցքային մեկնաբանությունները»,գրում է Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նա նշում է՝ նախագահ Սարգսյանի հայտարարություններին հետևելը նախ իր համար հիշողության թարմացում էր, չէր խանգարի, երկրորդ, դա նաև ուսուցողական բնույթ ունի:
«Փաշինյանը կարար չէ՞ ավելի վատ տարբերակ ընտրեր. գնար Բաքու, իր բարեկամների` Ադրբեջանի, Թուրքիայի, Պակիստանի ղեկավարների հետ, ՀՀ-ի դեմ հաղթանակի զորահանդեսին մասնակցեր: Չի գնացել: Թեպետ սրանցից շատ հեռու չէ: Ինչ արած, սա է մեր իրականությունը»,-գրում է նա։