Արծրուն Հովհաննիսյանը հորդորում է ջուր չլցնել թշնամու ջրաղացին
Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառել է Արցախի սահմանում տիրող վիճակի մասին:
«Սահմանում իրավիճակը շարունակում է մնալ լարված, մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում են: Այս իրավիճակում խնդրում եմ ապատեղեկատվություններ չտարածել, ջուր չլցնել թշնամու ջրաղացին: Մեր կողմից մեծաքանակ կորուստների, տեղահանությունների, հանրապետությունում հայտարարված մոբիլիզացիայի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը», -գրել է Արծրուն Հովհաննիսյանը: