Հայաստանը պետք է ամբողջությամբ հեռացնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները իր Սահմանադրությունից. Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել նոյեմբերի 8-ի Հաղթանակի տոնի կապակցությամբ:
Հայտարարությունում անդրադարձ կա նաև հայ-ադրբեւանական հարաբերություններին, որում մասնավորապես նշվում է.
Ադրբեջանը հետևողականորեն խթանում է Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը և տարածաշրջանային համագործակցությունը։ Ադրբեջանը ակտիվորեն ներգրավված է Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ հիմնվելով ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա՝ տարածաշրջանային կայունության, համագործակցության և կայուն զարգացման համար։ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Հայաստանի ղեկավարների գագաթնաժողովը պատմական նշանակություն ունի։ Վաշինգտոնի գագաթնաժողովի դրական իմպուլսը իրական առաջընթացի վերածելու համար անհրաժեշտ են իրական քաղաքական կամք և կառուցողական քայլեր: Այս համատեքստում Հայաստանը պետք է ճիշտ գնահատի այս կարևոր հնարավորությունը, ամբողջությամբ հեռացնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները իր Սահմանադրությունից և հարգանք ցուցաբերի տարածաշրջանային նոր իրողությունների նկատմամբ, որպեսզի հնարավոր լինի ստորագրել խաղաղության պայմանագիր,-նշված է հայտարարւթյան մեջ: