Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

«Միշտ ասում էր՝ ինձ սահմանն ու դիրքերն են պետք, սպան կոչումով սպա չի դառնում. այդ սկզբունքով ծառայեց մինչև վերջ». ավագ լեյտենանտ Արմեն Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Քարվաճառում

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մենք երկար-բարակ հանդիպումներ, սրտաճմլիկ պատմություն չենք ունեցել: Մեր հարևանի տղայի հրամանատարն էր, նա ծառայում էր Ջրականում։ Արմենն իր զինվորին ուղեկցել էր ծնողների մոտ։ Իր զինվորի մայրիկն էլ հարցրել էր՝ ինչո՞ւ չես ամուսնանում, Արմեն ջան։ Արձագանքել էր, թե լավ աղջիկ չկա։ Նա իմ մասին էր պատմել, ասել՝ շատ լավ աղջիկ է, բարձրագույն կրթությամբ։ Ինձ հարևանի տուն կանչեցին ուրիշ հարցով, իրեն ընդհանրապես չեմ նկատել։ Հաջորդ օրը եկան մեր տուն, անգամ զարմացա, որ նա մեր հարևանուհու տանն է եղել, բայց ես իրեն չեմ տեսել։ Մայրիկի հետ էին եկել, առաջարկեց հանդիպել, ասաց, որ հավանել է ինձ։ Հանդիպեցինք, զրուցեցինք։ Արմենը ծայրահեղ ճշտախոս ու բարի մարդ էր, ու այդ չափից դուրս ազնվությունն ինձ շատ էր ոգևորում։ Սիրեցի իր այդ ազնվությունը։ Ինձ գրավեց այն, որ ես գործ ունեմ մարդու հետ, ով չի վախենում ցանկացած դեպքում ճիշտն ասելուց։ Ընդամենն ինը տարի ենք միասին ապրել, բայց այդ ընթացքում ապրել ենք մի ամբողջ կյանք, երևի անգամ մի տասը կյանք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Անահիտը՝ Արմենի կինը։ Անահիտը պատմում է՝ առանց ավելորդությունների նշանվեցին, հետո ամուսնացան. «2011 թվականին ստեղծվեց մեր ընտանիքը, ծնվեցին մեր որդին ու դուստրը»։

Արմենը ծնունդով Արագածոտնի մարզի Կոշ գյուղից է։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում։ Այնուհետև ուսանել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում։ Արմենը Զինված ուժերում ծառայել է 19 տարի, մի քանի ամիս էր մնացել, որ պետք է թոշակի անցներ։ «Նա Ջրականում էր ծառայում, երբ ընտանիք կազմեցինք, տեղափոխվեց Վանաձոր։ Ասաց՝ չի ուզում, որ ես տեղափոխվեմ Ջրական։ Բայց եթե մնար այնտեղ, ավելի բարձր պաշտոն կունենար. հանուն ինձ, մեր ընտանիքի գնաց այդ զոհողությանը։ Իր համար կարևոր էր իր ծառայությունը, աշխատանքը, բայց այդ պահին նա առաջնահերթությունը տվեց մեր ընտանիքին։ Մեկ տարի Վանաձորում ծառայելուց հետո հայտարարեց, որ «ասֆալտի սպա» չի. «Ինձ ձգում են դիրքերը»։ Ութ տարի ծառայել էր Ջրականում»։ Ընտանիքը տեղափոխվում է Տավուշի մարզ՝ Շամշադին։ «Յոթ տարի էլ այնտեղ ծառայեց։ Մեր աղջիկն այնտեղ ծնվեց»։

Անահիտն ասում է՝ ամուսնուն հետաքրքիր չէին պաշտոնները, կոչումները։ «Իրեն անընդհատ ասում էին՝ գնա վերապատրաստման։ Այնքան լավ էր քարտեզներ գծում։ Բայց նա միշտ արձագանքում էր. «Ինձ սահմանն ու դիրքերն են պետք։ Սպան կոչումով սպա չի դառնում»։ Այդ սկզբունքով նա ծառայեց մինչև վերջ։ Խիստ հրամանատար էր, բայց նաև անսահման նվիրված էր իր գործին։ Ծառայության ժամանակ պարգևատրվել է բազմաթիվ խրախուսանքներով, պատվոգրերով»։

Ամուսնու մասին խոսելիս նշում է՝ հրաշալի զավակ էր և ամուսին։ «Հրաշալի զավակ էր, լավ ամուսին ու հայր, նույնպիսի զինակից ընկեր։ Անսահման բարի էր, ես այդպիսի բարություն չէի տեսել։ Հիմա այդպիսին մեր տղան է։ Արմենն ինձ միշտ ասում էր՝ սովորիր ուժեղ լինել, «կյանքում մեռնել կա»։ Միշտ լսել եմ դա իրենից. «Ամեն անգամ քո կողքին չեմ լինի, որ քեզ պաշտպանեմ, Անահի՛տ, սովորիր ուժեղ լինել»։ Հպարտանում էր, որ հենց ես եմ իր կողքին։ Միշտ ասում էր. «Այնքան հպարտ եմ, որ իմ երեխաների մայրը բանիմաց է, խելացի»։ Ամեն տեղ մեծարում էր ինձ, հպարտանում ինձանով»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Նա Տավուշի դիրքերում էր, երբ պատերազմն սկսվեց։ Մենք Ապրիլ յան, նաև Հուլիսյան պատերազմներ ենք տեսել։ Այդ օրերին էլ իր կողքին եմ եղել։ Ասում էր՝ համառ ես, գնա, բայց ես արձագանքում էի՝ ցավ կապրեմ, եթե շրջվես ու տեսնես, որ թիկունքից առաջին փախչողը ես եմ։ Պատերազմի թեժ օրերն էին, դիրքերից իջավ ու մեկնեց Արցախ։ Իրեն ասացին՝ հրամանատար ես, այստեղ ես պետք, բայց նա որոշումը չփոխեց։

Հոկտեմբերի 13-ն էր։ Խնդրեցինք իրեն չմեկնել։ Ասացի՝ ով գնում է, հետ չի գալիս։ Արձագանքեց՝ իսկ քեզ ո՞վ ասաց, որ ես գնում եմ հետ գալու համար։ Տղաս էլ խնդրեց չգնալ, նստեցրեց նրան բազմոցին ու ասաց. «Տղա՛ս, ես այսօր գնում եմ, որ դու վաղը չգնաս։ Երդում եմ տվել, որ պետք է ծառայեմ հայրենիքիս ու վերջ»։ Տղաս շատ երկար ժամանակ անհաշտ էր հայրիկի որոշման հետ, բայց, ի վերջո, ընդունեց այն»։ Հոկտեմբերի 13-ին «բայրաքթարի» հարվածից Արմենն անմահանում է Քարվաճառում։ Նոյեմբերի 7-ին է Արմենը տուն «վերադարձել»։ Նրա ինքնությունը հաստատվել է ԴՆԹ հետազոտության արդյունքում։

Ապրելու ուժի մասին։ «Ուժն, իհարկե, երեխաներիցս է գալիս։ Ինձ ասում են՝ ուժեղ կին ես, այդքան կամքի ուժ որտեղի՞ց, արձագանքում եմ՝ երևի Արմենից։ Ամեն անգամ ցանկացած բան անելուց առաջ մտածում եմ՝ մի օր Արմենին տեսնելու եմ, չեմ ուզում իր դիմաց գլխիկոր կանգնել։ Եթե ժամանակը հետ տային, այս բոլոր դժվարությունները կհաղթահարեի, թեկուզ այդ ինը տարին իր հետ ապրելու համար։ Դա մի ամբողջ կյանք էր։ Միայն ափսոսում եմ, որ այս ամենն այսքան կարճ տևեց, վայրկյանի նման անցան տարիները։ Կարծես կանխազգացում ունենար, ասում էր՝ եթե ես չլինեմ, երեխեքիս պատվով կմեծացնես։

Մեր տղան զբաղվում է կարատեով, պատվավոր հորիզոնականներ է զբաղեցրել տարաբնույթ առաջնություններում։ Եվրոպայի, Կովկասի առաջնությունների չեմպիոն է, Հայաստանի բազմակի չեմպիոն։ Օրինակելի աշակերտ է, չափված-ձևված երիտասարդ է մեծանում, իր հայրիկի արժանի զավակ։ Իրեն միշտ ասել եմ՝ հայրիկդ սահմանին դրոշը բարձր պահեց, դու նույն դրոշը փորձիր բարձր պահել օտար երկրներում։ Իմ երեխաներին մեծացնում եմ որպես իրենց հայրիկի արժանի զավակներ»։

Զրույցի ժամանակ Անահիտը նաև ասում է. «Ինձ պետք չէին դրամական փոխհատուցումներ և մնացյալը, ինձ պետք էր այն հողը, որի վրա Արմենի արյունը կա։ Նա գնաց հանուն այդ հողի։ Այսօր ես մեծ հավատ ունեմ, որ մի օր հետ կբերեն այն հողը, որի վրա ամուսնուս արյունն է»։

Հ. Գ. - Ավագ լեյտենանտ, դասակի հրամանատար Արմեն Կիրակոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով և «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Հուղարկավորված է Կոշ գյուղի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում