ԱՄՆ-ում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի
Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքի Մուհամմադ Ալիի անվան միջազգային օդանավակայանի մոտ UPS ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ։
Այս մասին հայտարարել է Լուիսվիլի քաղաքապետ Քրեյգ Գրինբերգը:
«Այսօր երեկոյան վթարի վայրում հայտնաբերվել է ևս մեկ զոհ, որի արդյունքում զոհերի թիվը հասել է 14-ի», - գրել է նա։
Հավելենք, որ ինքնաթիռի վթարը տեղի էր ունեցել երկու օր առաջ: Վթարի պահին զոհվել էր 7 մարդ: Նշվում է նաև, որ կան մեծ թվով վիրավորներ: