Ադրբեջանը Վաշինգտոնում կազմակերպել է Հաղթանակի օրվան նվիրված միջոցառում
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան կողմից Հաղթանակի օրվան նվիրված միջոցառում է անցկացվել։
Միջոցառմանը մասնակցել են դիվանագիտական կորպուսի անդամներ, ռազմական կցորդներ, ԱՄՆ-ում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներ և այլ հյուրեր։
Միջոցառման ժամանակ ելույթ ունենալով՝ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմը նշել է, որ նոյեմբերի 8-ը արդարության հաղթանակի օրն է։
Նշենք, որ հատկապես այս տարի Ադրբեջանը ԱՄՆ-ում և եվրոպական մի շարք երկրներում կազմակերպել է մեծ թվով միջոցառումներ Արցախի օկուպացիայի մասին: