13-ամյա շախմատիստ Տիգրան Համբարձումյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
13-ամյա Տիգրան Համբարձումյանը դարձավ շախմատի Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների փոխչեմպիոն: Հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։
Տիգրանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-2-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։