Թրամփը հայտնել է՝ ինչու Պուտինի հետ գագաթնաժողովը մինչ օրս չի կայացել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պուտինի և Սի Ցզինպինի հետ քննարկել է միջուկային զենքից հրաժարվելու հարցը և հույս է հայտնել, որ նման քայլերը կարող են իրականություն դառնալ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այն մասին, թե ինչու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողովը մինչ օրս չի կայացել, ասել է՝ Ռուսաստանը «չի ուզում կանգ առնել» ռազմաճակատում։
Թրամփը հայտարարել է, որ Բուդապեշտում Պուտինի հետ իր հանդիպման համար միշտ հնարավորություն կա։