Իրանը մահափորձ է նախապատրաստել Մեքսիկայում Իսրայելի դեսպանի դեմ. Axios
Իրանը մահափորձ է նախապատրաստել Մեքսիկայում Իսրայելի դեսպանի դեմ, հաղորդում է Axios-ի աղբյուրը։
Վկայակոչելով ԱՄՆ-ի և Իսրայելի անանուն պաշտոնյաներին՝ պարբերականը մանրամասնում է, թե դավադրությունը պատրաստվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ալ Քուդս հատուկ նշանակության ուժերի կողմից: Ծրագրի իրականացումը, իբր, սկսվել է 2024 թվականի վերջին և իրականացվել է 2025 թվականի առաջին կեսին։
Axios-ի տեղեկություններով՝ թիրախը եղել է Իսրայելի դեսպան Էյնաթ Կրանց-Նայգերը։ Ամռանը մեքսիկական հատուկ ծառայությունները, պորտալի վարկածով, խափանել են այդ դավադրությունը։