Հայոց եկեղեցին Կոմիտաս վարդապետի սրբադասման հարց է դրված
Գերագույն հոգևոր խորհուրդը քննարկել և որոշել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետի վախճանման 1700-ամյակին նվիրված հոգևոր, մշակութային միջոցառումների կազմակերպման և Կոմիտաս վարդապետի սրբադասման հարցի քննության նպատակով ձևավորել հանձնախմբեր։
Քառօրյա ժողովի ընթացքում քննարկվել են նաև Եկեղեցու հովվական կյանքին, կարգապահական ու իրավական խնդիրներին և Եկեղեցու առաքելության արդյունավորմանը առնչվող հարցեր:
Ժողովն ամփոփվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության և գնահատանքի խոսքով։