ԵԱՏՄ – Կենտրոնական Աֆրիկա․ համագործակցության հեռանկարներըԹուրքիան մտադիր է դեպի Չինաստան արտահանումը հասցնել 10 մլրդ դոլարիՍուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերըՂազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացելՆիկոլ Փաշինյանի ընտանիքի շրջապատի աշխատավարձերը․ պետական բյուջե՞, թե՞ «Իմ քայլը» հիմնադրամՌԴ նախագահը և Իրանի ԱԽ քարտուղարը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՖրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաներըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտելՇրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲՀայաստանում կենսաթոշակի չափը կբարձրանա. նախարար«Նոյեմբերյան» ԲԿ-ում 79-ամյա կնոջ երկու դուստրերը վիրավորել են բուժանձնակազմին և խաթարել աշխատանքըԸնդդիմությանը հաջողվել է փաստի առաջ կանգնեցնել և՛ Փաշինյանին, և՛ Ալիևին․ Իշխան ՍաղաթելյանԱրձանագրվել է ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԿրեմլում պատասխանել են՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Պուտինի և Թրամփի հանդիպումը ՉինաստանումԵրևանի մանկապարտեզներում երեխայի հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են նոր հարթակ (տեսանյութ)Շվեդիայում տեղի է ունեցել Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի «Հավատք և կարգ» հանձնախմբի ժողովը. Մայր Աթոռից մասնակցել է Զաքարիա ՍրբազանըԱշխարհում համարյա ամեն ինչ լուծվում է «գայլային օրենքներով» և ուժի սպառնալիքի կամ կիրառության դիրքերից. իրանագետՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու կամ դրա դիմաց վերջինիս վճարում կատարելու անհրաժեշտություն չկաՓաշինյանն ընտրել է վտանգավոր ճանապարհ. ՍուրենյանցՄԻՊ-ում կայացել է երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի նիստը․ ինչ է քննարկվելԱՄՆ-ն եւ Իրանը կարող են համաձայնության հասնել 2 օրվա ընթացքում. Իրանի ԱԳՆՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով2027-ին ուժային ոլորտը կստանա 835 մլրդ դրամ, տնտեսականը՝ 496 մլրդ, սոցիալականը՝ 1 տրլն 868 մլրդ դրամ. նախարարՓաշինյանն ինքն էլ զարմացած է այսքան ճնշումների պարագայում իր հետ չպայմանավորվող ընդդիմության առկայությունից. Քրիստինե ՎարդանյանԵվրոպայում բողոքի ցույցերին մասնակցում է մոտ կես միլիոն մարդ. կան հարյուրավոր ձերբակալվածներԲանջար հավաքելիս 6-ամյա թոռնիկն ու տատիկը հոսանքահարվել են«Inotek» խանութ-սրահի դուռը կոտրել են և դրամարկղից հափշտակել մի քանի միլիոն դրամԵս մի քիչ չափերով մեծ եմ, երևացել եմ, բայց բոլորն էլ այդտեղ խփnւմ էին. ՔՊ-ական պատգամավորը՝ ԱԺ ծեծկռտnւքի մասին
Աննա Գրիգորյանը խոստովանեց, որ Նիկոլ Փաշինյանի զիջումների տակ Ռոբերտ Քոչարյանի հանցավոր ստորագրությունն է
8 տարի ի՞նչ եք ման եկել ու չեք գտել, որ գնացել, բիզնեսը փակել եք. Խամոյանը՝ ՊԵԿ նախագահին (տեսանյութ)Երբ է մեկնարկում նոյեմբերի կենսաթոշակների վճարման գործընթացըՌուսական զորքերը նոր տարածքներ են գրավել Զապորոժիեի մարզումԲացառո՞ւմ եք, որ «Հայաստան» դաշինքի առաջնորդի ազատությունն արժենա դաշինքից 6 կողմ քվեարկություն Սահմանադրությանը․ հարց՝ Գեղամ Մանուկյանին (տեսանյութ)Ճամբարակում կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըԵրևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԼեոնիդ Յակուբովիչը ներառվել է ուկրաինական ռшզմական հետախուզության տվյալների բազաԷլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ, որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի. Աննա Գրիգորյան (տեսանյութ)Արթուր Ալեքսանյանն ամուսնանում էԵԱՏՄ զեկույցը Հայաստանում է գրվել. Պապոյան
Վանաձորում բացահայտվել է հանցավոր խումբ, կան կալանավորվածներ (լուսանկարներ)
Մանդատ չենք ստացել, որպեսզի քվեարկենք «ալիևյան Սահմանադրության» օգտին. Աննա ԳրիգորյանԵրևանում խաչմերուկների մոտ կավելացվեն կայանման արգելված գոտիներըԵրևանում 37-ամյա կինը հայտնել է, որ իր սկեսրայրն ու սկեսուրը իր և իր անչափահաս երեխաների արժանապատվությունը ոտնահարող տեսանյութ են հրապարակել և շանտաժով գումար պահանջելՆիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը պետական հեղաշրջման մասին հայտարարություն էր․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
«Զվարթնոց» օդանավակայանում քաղաքացու պայուսակից գողացել են 8000 դոլար և 50 հազար ռուբլի
«Կենդանի վարժեցնողը կհամաձայնե՞ր չորեքթաթ ման գալ». Ալեն Սիմոնյանը երկրի անվտանգությունը հորով-մորով արեց, հիմա էլ անցել է շների ու կատուների պաշտպանությանըԵրևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլարՀրաձգություն Իրանի եւ Ադրբեջանի սահմանին. կա վիրավոր
Քաղաքականություն

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ձևավորվել է ակտիվ քաղաքական երկխոսություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սաուդյան Արաբիայի Թագավորության Խորհրդատվական խորհրդի Հայաստան-Սաուդյան Արաբիա բարեկամական խմբի ղեկավար Ալի բին Մուհամմադ Աշ-Շահրանիի գլխավորած պատվիրակությանը։

Նախագահ Խաչատուրյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան՝ ընդգծելով, որ, չնայած երկկողմ դիվանագիտական հարաբերությունների համեմատաբար կարճ պատմությանը, Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ձևավորվել է ակտիվ քաղաքական երկխոսություն և բարձրաստիճան շփումների դինամիկ զարգացում, ինչը նպաստում է փոխշահավետ համագործակցության խորացմանը։

«Ընդամենը երկու տարի առաջ ենք Սաուդյան Արաբիայի Թագավորության հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել։ Սակայն պետք է արձանագրել, որ այս երկու տարիների ընթացքում բավական ինտենսիվ աշխատանք է տարվել, և Ձեր գլխավորած պատվիրակության այսօրվա այցելությունը վկայում է այն մասին, որ երկու երկրներն իսկապես ձգտում ենք ստեղծել պայմաններ՝ առկա համագործակցությունն ավելի ինտենսիվ դարձնելու համար», – ասել է Հանրապետության նախագահը։

Հայաստան-Սաուդյան Արաբիա բարեկամական խմբի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ մասնավորապես նշելով․ «Ինձ և իմ գործընկերների համար մեծ պատիվ է հանդիպել Ձեզ հետ։ Մենք ամենաջերմ ընդունելության ենք արժանացել այստեղ։ Ինչպես նշեցիք, չնայած ընդամենը երկու տարի է անցել մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատումից, մենք արդեն իսկ տեսնում ենք որոշակի նախանշաններ, որոնք վկայում են հարաբերությունների դրական զարգացման մասին»։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Նախագահ Խաչատուրյանը կարևորել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման և փոխվստահության մթնոլորտի ձևավորման գործընթացը՝ ընդգծելով, որ Հայաստանը հաստատակամ է շարունակելու կառուցողական քայլերը այդ ուղղությամբ։

Պատվիրակության ղեկավար Ալի բին Մուհամմադ Աշ-Շահրանին իր հերթին նշել է, որ Սաուդյան Արաբիան ողջունում է Հայաստանի կողմից տարածաշրջանային խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը և պատրաստ է աջակցել այդ գործընթացին՝ երկխոսության ու համագործակցության միջոցով։

Կողմերը կարևորել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև քաղաքական, տնտեսական և գործարար կապերի ամրապնդումը, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, կրթության, զբոսաշրջության, սպորտի և մի շարք այլ ոլորտներում գործակցության ընդլայնման հնարավորությունները։

Երկուստեք դրական է գնահատվել վերջին տարիներին երկրների միջև զբոսաշրջային հոսքերի աճը՝ ընդգծելով, որ այն վկայում է երկկողմ հետաքրքրության և վստահության աճի մասին։