«Երևան Սիթի»-ում խոշոր հրդեհի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել հրկիզման հոդվածով
Կոմիտասի պողոտայում գործող «Երևան սիթի» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով)։
Panorama.am-ին ՔԿ-ից հայտնեցին, որ քրեական վարույթի շրջանակում նշանակվել են ապրանքագիտական, ինչպես նաև հրդեհատեխնիկական և դատանյութագիտական համալիր փորձաքննություններ։ Կատարվում է նախաքննություն։