Երեք թեկնածու է առաջադրվել ԱԺ նախագահի պաշտոնի համար. «Հրապարակ»ԱԱԾ-ն անօդաչու թռչող սարք է գնել. երբ և ինչու. «Ժողովուրդ»
Վթարի է ենթարկվել թիվ 46 համարի ավտոբուսը․ տուժածներ կան (Տեսանյութ)
Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ»Ալեն Ղեւոնդյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրվել է ոչ թե այն գրառումը, որը տարածվել էր նրա ձերբակալության ժամանակ, այլ բոլորովին ուրիշ տեքստՍամվել Կարապետյանին «աջակցող» կուսակցությունում հիմնադիրների փախուստ է. Միհրան Պողոսյանի ձախողումը. «Ժողովուրդ»Իսկ եթե ԱԱԾ աշխատակիցը որոշի որոևէ տեղեկություն ինչ-որ մեկին վաճառի՝ նորմա՞լ է. «Փաստ»Մարաշում առանձնատուն, ևս 2 բնակարան. ի՞նչ ունեցվածք դիզեց ՔՊ-ական Լենա Նազարյանը ԱԺ-ից հեռանալուց առաջ . «Ժողովուրդ» Հայաստանի հերթական կապիտուլյացիան են ազդարարում. «Փաստ»Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ»Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվենԱՄՆ-ի հետ առաջիկա օրերին կայանալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքներ են տարվում. Իրանի ԱԳՆՓաշինյանը Անվտանգության խորհրդի գրասենյակի փոխղեկավարին գործուղում է ԲրյուսելՀայաստանի և Վրաստանի միջև մաքսային ու տնտեսական համագործակցության հարցեր են քննարկվելԳյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվելԼիբանանում տեղի ունեցողը խորը մտահոգության առարկա է ԵՄ-ի համար. Ֆոն դեր ԼեյենՍտամբուլի մետրոյում գնացք է դուրս եկել ռելսերից․ ուղևորներին տարհանել են թունելով«Հայաստանի պատմության մեջ սրանից ավելի ապալեգիտիմ «ընտրություններ» չեն եղել»․ Ռուբեն ՄելիքյանՍուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվենԿարծում եմ` շուտով կկարողանամ ողջունել Ձեզ Բրատիսլավայում փոխադարձ պաշտոնական այցի ժամանակ. Ֆիցոն շնորհավորել է ՓաշինյանինՓամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքներըՈղբերգական ավտովթարից մահացած զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը կոտրել ենԿոշտան չի կարող ներկայացնել ԵՄ երկրներն անվտանգության երաշխիքների հարցերում. ՄակրոնԴևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիրՌուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողությունԿասեմը հայտարարել է, որ «Հըզբոլլահը» հավատարիմ է մնում «դիմադրության» և բռնազվթումից հրաժարվելու կուրսիԱՄՆ-ը պատասխանատվություն է կրում բոլոր ճակատներում պատերազմի դադարեցման համար. ԱրաղչիՄիշել Մըրին այցելել է Արամ Ա կաթողիկոսին. հայ համայնքի հարցերն են քննարկվելՄեզ համար կենսական նշանակություն ունի «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը. Բագրատ ՍրբազանՎարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանությանՌուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդըՀայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվելԵրևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-նՀենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցելՓաշինյանը կարևորել է Հայաստանում կառուցվող «ԱԲ գործարանի» ռազմավարական նշանակությունըՀայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության 11-րդ նստաշրջանինԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիներըԻսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջՇախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում ենԲարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ ԱնդրեասյանՓաշինյանը նոր նշանակում է արելԵրևանի քաղաքապետարանը սեփական քմահաճույքով որոշել է միակողմանի լուծել պայմանագիրը. ՏոնոյանՀունիսի 7-ի ընտրությունների արդյունքները պետք է չեղարկվեն. ՍԴ-ից պահանջում է «Հայաստան» դաշինքըԾովագյուղի նախկին ղեկավարի կողմից 6 հողամաս օտարելու հետևանքով համայնքին պատճառվել է 38 մլնի վնասԹուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում
ԲՀԿ-ն պահանջում է ամբողջությամբ արդյունքների անվավեր ճանաչում ու վերաքվեարկության նշանակում. Փաստաբան
«700 հազարով կովը պտի կակ մինիմում անգլերենով խոսա». բացահայտվել են բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը (տեսանյութ)ԴՕԿ-ը դիմել է ՍԴ. Այսուհետ խոսելու են ոչ թե քաղաքական հայտարարությունները, այլ՝ ապացույցներըՀանրային հեռուստաընկերությունը հայտարարում է մրցույթ «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համարԱմառային տապ և ջերմային հարված. ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար
Հասարակություն

Փաշինյանը Վեհափառի հարցը պատրաստվում է «լուծել» ճնշման միջոցով. Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրել է.

«Հոգևոր վերնախավի դեմ իշխանության սկսած հալածանքից ավելի քան հինգ ամիս անց Նիկոլ Փաշինյանը զարմանքով արձանագրում է, որ հասարակությանը չի հետաքրքրում՝ Կաթողիկոսն աղջիկ ունի՞, թե՞ ոչ։

Նա հարցնում է․

«Ինչո՞ւ այս հարցը չի հնչում Հայաստանում, ինչո՞ւ այն ոչ ոք չի ուղղում որևէ գիտակ մարդու կամ Մայր Աթոռի ներկայացուցչի։ Եթե պարզվեր, որ նա աղջիկ ունի, կամ որևէ մեկը, որ վերցրել է կուսակրոնության ուխտ, հետո զավակ է ունեցել, հնարավո՞ր է, որ նա լինի Կաթողիկոս, թե՞ ոչ»։

Փաշինյանը մշտապես հղում է անում «ժողովրդի կարծիքին»՝ իր կողմից առաջ մղվող «հոգևոր նորոգման» գործընթացը հիմնավորելու համար։

Սակայն այժմ ինքն է ընդունում, որ հասարակությունն անտարբեր է այն մեղադրանքներին, որոնցով իշխանությունը փորձում է արդարացնել եկեղեցու դեմ իր քայլերը։

Բայց այս արձանագրումը որևէ կերպ չի փոխում նրա նպատակը։

Ավելին, նա հայտարարում է․

«Կտրիճ Ներսիսյանը Կաթողիկոս չէ, Հայաստանյայց Առաքելական եկեղեցին այսօր Կաթողիկոս չունի»։

Այս խոսքերը մի շարք կարևոր հարցեր են առաջ բերում․

Ինչ իրավասությամբ է երկրի ղեկավարը պետական դիրքն օգտագործում մարդկանց անձնական կյանքի շուրջ տեղեկություններ հավաքելու համար

Իշխանության հետաքրքրությունն հոգևորականների անձնական կյանքի նկատմամբ հակասում է ինչպես մասնավոր կյանքի անձեռնմխելիությանը, այնպես էլ աշխարհիկ պետության սկզբունքին։

Փաշինյանը փաստորեն ընդունում է, որ իր հակաեկեղեցական նախաձեռնությունը հասարակության մեջ արձագանք չի գտնում

Հասարակության «անտարբերության» մասին խոսքը վկայում է, որ հանրությունը չի ընդունում իրեն պարտադրված թեմաները։

Սակայն Փաշինյանը դա դիտում է ոչ թե որպես հանրային դիրքորոշում, այլ որպես խոչընդոտ, որը պետք է «շտկել»։

«Կաթողիկոս չկա» ձևակերպումը հակասում է Սահմանադրության 17-րդ հոդվածին

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու, Կաթողիկոսի կարգավիճակը որոշվում է եկեղեցական կանոններով․ պետության ղեկավարը այս հարցերում չունի բացարձակ որևէ իրավասություն։

Փաշինյանի հայտարարությունները պետական միջամտություն են Եկեղեցու ներքին կյանքին:

«Անտարբերության» շեշտադրումը հուշում է, որ իշխանությունն ընտրել է ճնշման ուղին

Եթե հասարակությունն ըստ վարչապետի «չի արձագանքում», ապա իշխանությունը դա կարող է մեկնաբանել որպես հնարավորություն՝ գնալու ավելի կոշտ, ուժային քայլերի։

Դա կարող է վերածվել նոր ճնշումների, հոգևորականների նկատմամբ նոր շինծու գործերի հարուցման և եկեղեցու նկատմամբ վերահսկողության փորձերի։

Փաշինյանի հայտարարությունները վկայում են, որ եկեղեցու նկատմամբ իրականացվող քաղաքականությունը ոչ թե հասարակական պահանջ է, այլ իշխանության ձևավորած հակասահմանադրական օրակարգ:

Արդյունքում վտանգվում են․

● եկեղեցու ինքնավարությունը,

● սահմանադրական հաստատությունների կայունությունը,

●պետություն–եկեղեցի հարաբերությունների բնական հավասարակշռությունը»։