Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

Կիրանցում մարդկանց արգելել են տներից դուրս գալ` մոտենալ Փաշինյանին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ խմբակցության պատգամավորները նոյեմբերի 5-ին այցելել են Տավուշի մարզ` Կիրանց եւ Ոսկեպար` Դիլիջանում ընթացող շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալու: Բերքաբերում գյուղացիների հետ քննարկել են գյուղատնտեսական աշխատանքների հետ կապված հարցեր: Այցն ավարտել են Իջեւան քաղաքում, որտեղ հետեւել են քաղաքային զբոսայգու վերանորոգման աշխատանքներին: Նրանք Ադրբեջանին հանձնված Կիրանցում, ժպիտը դեմքներին, իրենցից գոհ՝ լուսանկարվել են ու հրապարակել Ֆեյսբուքում: Մինչդեռ կիրանցեցիների սրտից արյուն է կաթում: Անդրանիկ Նազարյանը, որը ծնվել եւ մեծացել է Տավուշի սահմանամերձ Կիրանց գյուղում, «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ ՔՊ-ականները` Փաշինյանի գլխավորությամբ, Կիրանց ամեն անգամ այցելում են գաղտագողի: 


Ըստ մեր զրուցակցի` այն պահին, երբ Փաշինյանը գալիս է գյուղ, գյուղացիներին իրավապահներն արգելում են իրենց բակի դարպասներից դուրս գալ, ասում են` չի կարելի. «Ես տանը չեմ եղել, բայց երկու իրավապահ, մեկը՝ քաղաքացիական հագուստով, չեն թողել իմ տնեցիներին դուրս գալ տնից, ավելին` հրամայել են դարպասներից դուրս չգալ եւ չմոտենալ Նիկոլ Փաշինյանին»:

Անդրանիկ Նազարյանը տարակուսում է․ ինչո՞ւ էին այդքան երջանիկ ՔՊ-ականները, եւ ինքն էլ իր հարցին պատասխան է տալիս. «Պետական դավաճաններն են ուղղակի: Անամոթաբար խոսում են խաղաղությունից, բայց ի՞նչ խաղաղություն, մեր հողերը զիջելո՞վ: Հայաստանի Հանրապետության հողերն առանց որեւէ կրակոցի հանձնել են Ադրբեջանին: Ես այս մարդկանց արած քայլերը համարում եմ պետական դավաճանություն, այլ բնորոշում տալ ուղղակի չեմ կարող: Իմ հողերը տվել են Ադրբեջանին, առանց իմ կարծիքը հաշվի առնելու, իսկ եթե այս ամենը համարում են խաղաղություն, ապա կարող են առհասարակ ՀՀ պետականությունը վերացնել, մտնել Ադրբեջանի կազմի մեջ, ու վերջ, հաստատ այդպես ավելի լավ կլինի, ավելի խաղաղ կապրենք, այդ պարագայում Ադրբեջանն էլ չի կրակի մեզ վրա.... Սրանց լկտիությունից, ստախոսությունից, անպատկառությունից արդեն նյարդերս տեղի են տալիս: Ինձ համար արդեն սովորական է դարձել սրանց լկտիությունը: Իրենք էլ գիտեն, թե որքան մերժելի են, որքան չսիրված են: Գալիս են Կիրանց, առանց ոչ մեկին տեղեկացնելու, գուցե միայն վարչական ղեկավարներին` ես դա չեմ կարող ասել, սակայն մարդիկ այդպես էլ չեն իմանում, թե ոնց եկան, ոնց գնացին: Գալիս են ամեն անգամ, իրավապահներով գյուղը շրջապատում, փակում բոլոր ճանապարհները, մեզ էլ արգելում են տներից, դարպասներից անգամ դուրս գալ: Լավ, ես չեմ հասկանում՝ երկրի ղեկավարը կարո՞ղ է այսքան վախենալ իր ժողովրդից: Արդեն բոլոր հարցերի պատասխանը տալիս է այդ վախը: Ես բառեր չեմ գտնում պարզապես ասելու: Կիրանցեցիների մեծ մասը նույն կարծիքին է մնացել` ոչ մի խաղաղություն չկա, չկան նաեւ մեր հողերը: Ապօրինաբար ահռելի տարածքներ են հանձնել Ադրբեջանին՝ ինչ-որ անիմաստ քարտեզների հիման վրա: Մի օր էլ Ալիեւն ինչ-որ մի քարտեզով որոշելու է, որ չկա Հայաստան, եւ ամբողջ Հայաստանն է պահանջելու: Հայկական ԽՍՀ-ն էդքան գլուխ ունե՞ր, որ Մոսկվայի գծած քարտեզներն անտեսեր ու իր համար առանձին քարտեզներ մոգոներ, հա՞, ունե՞ր: Էդ ե՞րբ ենք հասցրել Ադրբեջանից էդքան հողեր վերցնել: Անիմաստ խոսում են: Իրականում` պետական դավաճանությամբ են զբաղվում: Վլադիմիր Մովսիսյանն իր բերանով է ասել, թե քանի տասնյակ հեկտար հող է Ադրբեջանը Հայաստանից յուրացրել, փոխանակ այդ մասին խոսեն, փոխանակ մեր շահերն առաջ տանեն, տեսեք, թե ինչերից են խոսում: Եթե մի երկրի ղեկավար իր պետության քարտեզները համարի կեղծ, իսկ Ադրբեջանի քարտեզները՝ բացարձակ ճշմարտություն, լավ, էլ էդ մարդուց ի՞նչ ենք մենք սպասում»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում