Երևանում քաղաքային ավտոբուսի մասնակցությամբ հերթական արտակարգ դեպքն է տեղ ունեցել
Այսօր՝ նոյեմբերի 6-ին, քաղաքային ավտոբուսի մասնակցությամբ հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել Երևանում։ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 56 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է «Chevrolet», «ՎԱԶ 2107» և «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենաներին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։