Պուտինը կոչ է արել հայկական և ադրբեջանական կողմերին անհապաղ դադարեցնել կրակը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում՝ շփման գծում ռազմական գործողությունների վերսկսման տեղեկություններով: Այդ մասին հայտնել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Նախագահ Պուտինը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը եւ զսպվածություն դրսեւորել»,- ասել է նա: