Շենգավիթում նախօրեին սպանված կինը շրջակա միջավայրի նախարարության աշխատակից էր
Նախօրեին Երևանի Եղիշե Թադևոսյան փողոցի հասցեներից մեկում սպանված կինն աշխատում էր ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունում։ Նա իրավաբանական վարչության գլխավոր աշխատակիցն էր։ Տեղեկությունը News.am–ի հետ զրույցում հաստատեցին Շրջակա միջավայրի նախարարարությունից։
Ավելի ՆԳՆ ոստիկանությունից հայտնել էին, որ նոյեմբերի 5-ին՝ ժամը 18.29-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ քաղաք Երևանի Եղիշե Թադևոսյան փողոցի հասցեներից մեկում տեղի է ունեցել դանակահարություն։
Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ նախկին ամուսինը դանակահարել է նախկին կնոջը, որն էլ ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նախկին ամուսինների միջև ծագել է կենցաղային բնույթի վեճ։
Կասկածյալը փախուստի չի դիմել, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Հանգամանքները պարզվում են։