Միխեիլ Սաակաշվիլիին նոր մեղադրանք է առաջադրել
Վրաստանի գլխավոր դատախազությունը նոր մեղադրանքներ է առաջադրել Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ։ Նախկին նախագահը մեղադրվում է կառավարության տապալման կոչերի, դիվերսիաների, թշնամական գործունեության մեջ օտարերկրյա պետությանը օգնելու, և Վրաստանի սահմանադրական կարգի ու ազգային անվտանգության դեմ ուղղված գործունեությունը ֆինանսավորելու մեջ։ Sputnik Գրուզիայի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազ Գիորգի Գվարակիձեն։
Բացի Միխաիլ Սաակաշվիլուց, քրեական հետապդնումէ սկսբել նաև Գիորգի Վաշաձեի, Նիկա Գվարամիայի, Նիկա Մելիայի, Զուրաբ Ջափարիձեի, Էլենե Խոշտարիայի, Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի նկատմամբ։
Մեղադրանքները վերաբերում են 2022 թվականի փետրվարին Ուկրաինայում հակամարտության սկսվելուց հետո Վրաստանում տեղի ունեցած իրադարձություններին։