Նիկոլ Փաշինյանը տեղյակ չի, թե ինչքան են վճարում Ադրբեջանին՝ ցորեն ներկրման տրանզիտ ճանապարհի համար
Նիկոլ Փաշինյանը տեղյակ չի, թե որ ընկերությունն է Ադրբեջանով ՌԴ-ից և Ղազախստանից ցորեն ներկրում Հայաստան և թե ինչքան են վճարում Ադրբեջանին՝ տրանզիտ ճանապարհի համար։
«Չեմ կարող պատասխանել, թե որ ընկերությունն է, ինչքան է վճարվել, վճարվե՞լ է, թե՞ չի վճարվել, կարծում եմ՝ մեր լրատվականից այդ հարցերը հնարավոր է պարզաբանել, որովհետև մանրամասներին չեմ տիրապետում»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Փաշինյանը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի զավթողական քաղաքականությանը և այլ քաղաքական գործիչների հայտարարություններին, որ ընտրվելու դեպքում կզսպեն Ադրբեջանի զավթողական քաղաքականությունը՝ Փաշինյանն արձագանքեց. «Բոլոր հարցերը լուծված են Վաշինգտոնի հռչակագրով, այնտեղ ամեն ինչ․․․ ընդ որում՝ դա երկկողմանի փաստաթուղթ է՝ ստորագրված նաև ԱՄՆ-ի կողմից և պետք չէ կարգավորված հարցերը կարգավորելու մասին հնչեցնել։ Այդ հարցերը կարգավորված են»։