Մեր Իջևանի տանը սերվիս կա դրած՝ ծնված օրվանից հիշում եմ, բայց մենք ոչ մի անգամ չենք օգտագործել. Փաշինյանի «աչքը ծուռ» է մնացել
Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը թվարկեց այն բոլոր մանկապարտեզները, որոնց համար հատկացումներ են կատարվում։
Նա նաև նշեց, որ դպրոցներում նոր գնված գույքը կամ չի օգտագործվում և փաթեթավորված մնում է կամ՝ ոչ նպատակային և սխալ է օգտագործվում։
«Մեր Իջևանի տանը սերվիս կա դրած, որը ես ծնված օրվանից հիշում եմ, բայց մենք ոչ մի անգամ չենք օգտագործել, էդ պահարանում դրված է»,- օրինակ բերեց Փաշինյանը և տարակուսեց, թե չօգտագործելու մշակույթը որտեղից է գալիս և հորդորես դպրոցի տնօրեններին պարտադրել, որ նոր գույքը օգտագործեն, այլ ոչ թե պահեն կառավարության ներկայացուցիչների լուսանկարվելու համար։