Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

Իմ զոքանչը ՔՊ-ական է եղել դեռ հեղափոխությունից առաջ. Կարեն Սարուխանյան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Պարզվում է՝ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի հայտնի զոքանչը, որը Գյումրու քաղաքապետարանում շաբաթներ առաջ տեղի ունեցած միջադեպով տնային կալանքի տակ է, հին ՔՊ-ական է։ Պատգամավորն ասում է, որ ոչ թե Վարդան Ղուկասյանին է նա աջակցել, այլ դարձել է ոմանց ապօրինի հրահանգ կատարողը, ինչի հետեւանքով էլ այսօր այդ վիճակում է հայտնվել։ Իշխանական պատգամավորի զոքանչը, որ Գյումրու քաղաքապետարանի կրթության վարչությունում է աշխատել դեռ իշխանափոխությունից առաջ, Վարդան Ղուկասյանին ձերբակալելու մի քանի ժամանոց օպերացիայի ժամանակ, ըստ մեղադրանքի, իբրեւ թե զանգել է եւ մանկապարտեզների աշխատակիցներին հորդորել է գործադուլ անել, գալ քաղաքապետարանի դիմաց։ Զրուցել ենք փեսայի` Կարեն Սարուխանյանի հետ։


- Դուք վստահեցրել եք, որ Ձեր զոքանչը Վարդան Ղուկասյանի աջակիցը չէ, եղել է ընդամենը հրահանգ կատարող,  բայց ասում են` լավ էլ «բոյ է տվել» Վարդան Ղուկասյանի համար։

- Ես վստահեցնում եմ, որ իմ զոքանչը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, ով ասում է, թե կռիվ է տվել, սուտ է ասում, էդ կինը մինչեւ Վարդան Ղուկասյանի քաղաքապետ դառնալն էլ էդտեղի աշխատող է եղել, առաջատար մասնագետ այդ բաժնի, եւ, ամենայն հավանականությամբ, ստիպել են, որ զանգ անի, մարդ կանչի։

- Եթե Ձեր զոքանչը ՔՊ-ական է, ինչո՞ւ է կատարել նման հրահանգ։

- Թող քննեն, կհասկանանք, դա իմ տիրույթում չէ, բոլորն են կատարել հրահանգ, եւ տվյալ բաժնում ովքեր եղել են, բոլորն այսօր տնային կալանքի մեջ են։ ․․․Այո, ես վատ եմ զգում, որ իմ զոքանչը տնային կալանքում է, կապ չունի, թե ով է, ցանկացած կնոջ նման կարգավիճակի համար ես վատ կզգայի։

- Բայց, իմ կարծիքով, Դուք վատ զգալու այլ պատճառ պիտի ունենաք, եթե իսկապես Ձեր զոքանչը ՔՊ-ական է։ Ստացվում է, որ ձեր կուսակցությունում գաղափարական, սկզբունքային մարդիկ չեն հավաքված եւ կարող են թեթեւ ճնշումներին չդիմանալ, ասենք` ապօրինի հրահանգ կատարել։

- Դե, թող իրավապահները պարզեն, թե ինչ իրավիճակ է եղել, եւ ինչ իրավիճակում է նման կերպ վարվել, գուցե այնպիսի իրավիճակ է եղել, որ ինքն էլ կին է, չի կարողացել դիմադրել։

- Մենակ չասեք, որ զենքը դրել են գլխին ու ստիպել են անել: Մանավանդ, որ Վարդան Ղուկասյանին էլ իրավապահները հենց այդ ժամերին պատանդ էին պահում իր աշխատասենյակում։ Այսինքն՝ ո՞վ պետք է հրահանգ տար:

- Ես չգիտեմ՝ ինչ է եղել, բայց մի բան հստակ է, որ այդ բաժնի անխտիր բոլոր աշխատողները տնային կալանքի մեջ են։

- Իսկ Դուք չե՞ք զրուցել Ձեր զոքանչի հետ, գուցե ինքը հոգով ընդդիմադիր է, եւ իրականում ոչ թե պարտադրել են, այլ իր կամքով է փորձել Ղուկասյանին պաշտպանել` կատարվող անարդարությունը տեսնելով։

- Ոչ, չեմ զրուցել, բայց չի կարող հոգով ընդդիմադիր լինել այդ կինը, որովհետեւ մինչեւ հեղափոխությունը, երբ մենք ընդդիմություն էինք, այդ ժամանակվանից էր ինքը ՔՊ կուսակցության անդամ։

- Դուք ներկայացնում եք, որ Ձեր զոքանչը երդվյալ ՔՊ-ական է, բայց տրամաբանական է, որ պետք է նախընտրեր ազատվել գործից, երբ ընդդիմադիր Վարդան Ղուկասյանը համայնքապետ դարձավ, գոնե ազատվեր, երբ իրեն նման հրահանգ էին իջեցնում։

- Դե, ստեղծված իրավիճակում․․․ ես չգիտեմ՝ ինչ իրավիճակ է եղել, քննությունը պիտի պարզի։ Համենայնդեպս, այն անձինք, ովքեր ստիպել են, հիմա կալանքի մեջ են, չեմ կարող անուններ ասել․․․

- Իսկ հնարավո՞ր է, որպես ոչ սկզբունքային կուսակցականի, ՔՊ շարքերից հեռացնեք Ձեր զոքանչին։

- Նման քննարկում չի եղել, դա իրավական տիրույթում գտնվող հարց է»: