Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև վաշինգտոնյան պայմանավորվածություններին
Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում երկու երկրի ղեկավարների հանդիպման ժամանակ ձեռք բերված խաղաղության համաձայնագրերի իրականացմանը։ Հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։
«Հատուկ ներկայացուցիչը հայտնել է ԵՄ-ի պատրաստակամությունը՝ աջակցելու Վաշինգտոնի գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված հաջողություններին»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։