ՌԴ ՊՆ նախարարն առաջարկել է սկսել միջուկային փորձարկումների նախապատրաստումը
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը նպատակահարմար է համարել միջուկային փորձարկումների վերսկսման նախապատրաստական անհապաղ աշխատանքները սկսելը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ տարածելով ՌԴ պաշտպանության նախարարի համապատասխան հայտարարության տեսանյութը։
«Ես կարծում եմ, որ նպատակահարմար է անհապաղ սկսել լայնածավալ միջուկային փորձարկումների նախապատրաստական աշխատանքները»,-ասել է Բելոուսովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Անվտանգության խորհրդի մշտական անդամների միջև կայացած հանդիպման ժամանակ։