Անհրաժեշտ է կանխել ՌԴ-ում ազգամիջյան հակամարտությունների առաջացման ցանկացած սադրանք․ Պուտին
Անհրաժեշտ է կանխել Ռուսաստանում ազգամիջյան հակամարտությունների առաջացման ցանկացած սադրանք։ Հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավելելով, որ ՌԴ սահմաններից դուրս ստեղծվում են նորանոր միջազգային կազմակերպություններ տեղեկատվական պատերազմի նպատակով։
ՌԴ նախագահի խոսքով՝ քաղաքացիների կարծիքը պետք է լինի ՌԴ ազգային քաղաքականության ինդիկատորներից մեկը։
Պուտինն առաջարկել է ազգամիջյան հարաբերությունների հարցերով կառավարական հանձնաժողով ստեղծել։