Ինձ ուղարկում են սպառնալիքներ, վիրավորանքներ. բոլոր խոսքերը, որոնք խուլիգանները ինձ են ասում, իրականում ստացվում է` հասցեգրված են Սարգսյանին, Վարդապետյանին, Մանասյանին. Անի Գևորգյան
Ինձ ուղարկում են սպառնալիքներ, վիրավորանքներ պարունակող բազմաթիվ նամակներ, արվում են գրառումներ ինչպես ֆեյքերի, այնպես էլ ՝ Փաշինյանի աջակիցների կողմից: Սա արվում է այն ժամանակահատվածում, երբ իրենց էջերում ինձ թիրախավորում են իշխանության ներկայացուցիչները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է լրագրող Անի Գևորգյանը:
«Որոշ լկտիներ անգամ երեխայիս հասցեին են սպառնալիքներ գրում: Արդյոք այսպես կլիներ, եթե իրենց տեղում լինեին Արփինե Սարգսյանը, Աննա Վարդապետյանը, Անահիտ Մանասյանը:
Արդյոք կհամարձակվեին նման բան անել, եթե նախկինում իմ բարի համբավի հետ խաղացողները, հետո դատարանում պարտվածները դատարանի վճիռը կատարեին, կամ ինձ ու օպերատորին հարվածողները հայտնաբերված լինեին:
Այն բոլոր խոսքերը, որոնք խուլիգանները ինձ են ասում, իրականում ստացվում է, որ հասցեգրված են Արփինե Սարգսյանին, Աննա Վարդապետյանին, Անահիտ Մանասյանին: