Կովկասում տիրող իրավիճակը պահանջում է մշտական ուշադրություն. Սերգեյ Շոյգուն՝ Արմեն Գրիգորյանին
Կովկասում ստեղծված իրավիճակը պահանջում է մշտական ուշադրություն: Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի խոսքը փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
««Մեզ համար կարևոր է համաժամեցնել մեր ժամացույցները։ Վերջին իրադարձությունների, տարածաշրջանում՝ Կովկասում ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում տեղի ունեցած տարբեր զարգացումների հետ կապված ամեն ինչ պահանջում է մեր մշտական ուշադրությունը և խորհրդակցությունները», - ասել է Շոյգուն Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ։
Գրիգորյանը վստահեցրեց, որ «պատրաստ է մանրամասներ կիսվել» տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ և շնորհակալություն հայտնեց նրանց հանդիպելու հնարավորության համար։
Այսօր Մոսկվայում տեղի է ունենում ԱՊՀ Անվտանգության խորհրդի քարտուղարների նիստը։ Նիստի շրջանակներում Շոյգուն մի քանի առանձին երկկողմ հանդիպումներ կունենա, այդ թվում՝ իր Ադրբեջանի գործընկերոջ հետ»։