Եթե նույնիսկ ես վստահ լինեմ, որ Հայաստանի որևէ դատարան ինձ կդատապարտի մաhապատժի, ես էս երկրից չեմ փախչի. Սերժ Սարգսյանը` երկրից «փախչելու» լուրերի մասին
Ձեզ թվում է` ես նման եմ մի մարդու, ով կարա փախչի: Ես որտեղի՞ց եմ փախել, որ էստեղից փախնեմ: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երրրրդ նախագահ Սերժ Սարգսյանը` ի պատասխան դիտարկման, թե ըստ դատախազության օպերատիվ տվյալներ են ստացվել, որ նա պատրաստվում է լքել երկիրը և չվերադառնալ:
«Եթե նույնիսկ ես վստահ լինեմ, որ Հայաստանի որևէ դատարան ինձ կդատապարտի մահապատժի, ես էս երկրից չեմ փախչի: Էս ի′մ երկիրն ա, իրանց երկիրը չի, ի'մ երկիրն ա, ես իմ երկրից ո՞ւր պիտի փախչեմ: Ի՞նչ օպերատիվ տվյալներ: Էդ օպերատիվ տվյալներով, ես արդեն փախած պիտի լինեի` վաղուց»,- ասաց Սերժ Սարգսյանը: