Նյու Յորքի քաղաքապետ ընտրվեց մահմեդական Զոհրան Մամդանին, ով իր առաջին ելույթում հանդես եկավ սկանդալային հայտարարություններով
Դեմոկրատ Զոհրան Մամդանին խոստացել է, որ որպես Նյու Յորքի քաղաքապետ, վերջ կդնի կոռուպցիային և կդիմադրի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և նրա կողմնակիցներին։
«Եթե որևէ մեկը կարող է Դոնալդ Թրամփի կողմից դավաճանված ազգին ցույց տալ, թե ինչպես հաղթել նրան, դա այն քաղաքն է, որը նրան ծնել է։ Եթե կա բռնապետին վախեցնելու միջոց, դա հենց այդ պայմանները ոչնչացնելն է, որոնք թույլ են տվել նրան ստանալ իշխանություն։ Դա անելով՝ մենք կկանգնեցնենք ոչ միայն Թրամփին, այլև նրանց, ովքեր հետևում են նրան», - ասել է նա՝ դիմելով իր կողմնակիցներին։
«Նյու Յորքը կմնա ներգաղթյալների քաղաք, որը կառուցվել է ներգաղթյալների կողմից, առաջնորդվել է ներգաղթյալների կողմից, իսկ այժմ ղեկավարվում է ներգաղթյալի կողմից», - հավելել է Մամդանին, որը ծնվել է Ուգանդայում։
«Լսիր ինձ, նախագահ Թրամփ, Եթե ուզում ես հասնել մեզանից մեկին, պետք է պայքարես մեր բոլորի միջով անցնելու համար»,-նշել է Նյու Յորքի նորընտիր քաղաքապետը: