Սպիտակ տանը հաստատել են Թրամփ-ալ-Շարաա հանդիպումն ու մանրամասներ հայտնել հանդիպման օրակարգից
Սպիտակ տունը հաստատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի միջև նոյեմբերի 10-ին կայանալիք հանդիպումը:
Այս մասին հայտարարություն է արել Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ես կարող եմ հաստատել, որ այս հանդիպումը տեղի կունենա երկուշաբթի օրը այստեղ՝ Սպիտակ տանը»,- ասել է Լիվիթը՝ պատասխանելով հանդիպման վերաբերյալ հարցին:
Նրա խոսքով՝ առաջիկա հանդիպումը Թրամփի «խաղաղության հասնելու» դիվանագիտական ջանքերի մի մասն է:
Նոյեմբերի 1-ին Axios-ը՝ հղում անելով Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքին, հայտնել է, որ Թրամփը նոյեմբերի 10-ին Սպիտակ տանը կհյուրընկալի ալ-Շարաային: Հաղորդագրության համաձայն՝ Վաշինգտոն կատարած այցի ընթացքում ալ-Շարաան, ինչպես սպասվում է, կստորագրի փաստաթղթեր, որոնցով Սիրիան կընդունվի ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի մեջ, որը պայքարում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: