Ավիավթար ԱՄՆ Կենտուկի նահանգում. կան զոհեր և վիրավորներ
McDonnell Douglas MD-11 բեռնատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել ԱՄՆ Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքի Մուհամմադ Ալիի անվան միջազգային օդանավակայանում՝ թռիչքի ժամանակ։
Այս մասին հաղորդել է ABC News-ը։
Սոցիալական ցանցերում տարածվում են միջադեպի վայրից լուսանկարներ։
Ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է առնվազն յոթ մարդ։ Լուիսվիլի նահանգապետ Էնդի Բեշիրը լուրը հայտնել է սոցիալական ցանցերում։
«Զոհերի թիվը հասել է առնվազն յոթի, և այդ թիվը, հավանաբար, կաճի», - գրել է նա: Նշվում է, որ կա մոտ 15 վիրավոր: